Կադիրով․ Չեչեն մարտիկները մեկնել են լարվածության գոտի

340

Չեչեն զինվորականներն ու մարտիկները մեկնել են լարվածության գոտի, Telegram ալիքում գրել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը։

«Չեչնիայի Հանրապետության պաշտպանության նախարարության և Ռոսգվարդիայի զինվորները մեկնել են լարվածության գոտի։ Մենք ամեն ինչ կանենք՝ պահպանելու համար Ռուսաստանի միասնությունը և պաշտպանելու նրա պետականությունը»,- գրել է նա։

Կադիրովը շեշտել է, որ խռովությունը պետք է ճնշվի, և եթե դրա համար կոշտ միջոցներ պետք լինեն, չեչեն ռազմիկները պատրաստ են դրանց, հավաստիացրել է նա։

Տեղի ունեցողը Կադիրովն անվանել է «դանակի հարված մեջքին»։  Ըստ նրա՝ պատերազմը անձնական նեղացածության և թիկունքում վեճերը լուծելու ժամանակը չէ։ «Թիկունքը պետք է միշտ հանգիստ և հուսալի լինի։ Պատկերացրեք, թե հիմա ինչ են զգում մեր զինվորները խրամատներում, որոնց առջև թշնամին է, իսկ թիկունքում՝ դավաճանական արկածախնդրություն»,- ասել է նա։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՊուտին․ Մենք կպաշտպանենք մեր ժողովրդին և մեր պետականությունը
Հաջորդ հոդվածըՓաշինյանը պատմությունը վերածում է լիակատար խեղկատակության