‘Կադրային հերթական փոփոխությունները դատախազությունում ‘

1059

Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հրամաններով, սեփական դիմումների համաձայն, պաշտոնից ազատվել են.

ՀՀ գլխավոր դատախազության անձնակազմի բաժնի պետ, արդարադատության գեներալ-մայոր Վաղարշակ Վարդանյանը,

ՀՀ գլխավոր դատախազության քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման բաժնի պետ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Ալեքսան Անդրեասյանը,

 ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանը,

 ՀՀ դատախազության աշխատակազմի ֆինանսատնտեսական վարչության պետ Գագիկ Գյանջումյանը:

 ՀՀ գլխավոր դատախազի մեկ այլ հրամանով, ՀՀ դատախազության աշխատակազմի ղեկավար Աշոտ Եսայանը նշանակվել է ՀՀ դատախազության աշխատակազմի ղեկավարի տեղակալ` ազատվելով աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:

ՀՀ դատախազության աշխատակազմի ղեկավար է նշանակվել պետական ծառայության երկրորդ դասի պետական խորհրդական Համլետ Գրիգորյանը:

Ավելի վաղ, ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար Ա.Թամազյանի` 2013թ. սեպտեմբերի 23-ի հրամանով, անձնական դիմումի համաձայն պաշտոնից ազատվել էր ՀՀ գլխավոր դատախազության հատուկ հանձնարարությունների հարցերով ավագ դատախազ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Արմեն Եսայանը:

Նախորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Քաղաքացիական ակտիվի՞զմ, թե՞ հուսահատություն’
Հաջորդ հոդվածը‘Հոկտեմբերին ինֆլյացիան Հայաստանում կազմել է 0.3%’