‘Կազանի ողբերգությունը. զոհերի թիվը հասել է 11-ի’

1118

Կազանի «Ադմիրալ» առևտրի կենտրոնում՝ շենքի առաջին հարկում գտնվող սրճարանում, մարտի 11-ին բռնկված հրդեհը տարածվել էր 4 հազար քառակուսի մետր տարածքում, կառույցը մասամբ փլվել էր: Կազանի հրդեհին տրվել է բարդության հինգ աստիճաններից չորրորդը: Առևտրի կենտրոնից փրկվել է 650 մարդ:

Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը հասել է 11-ի, տուժածներինը՝ 55:

ԱԻՆ-ում նշել են, որ այրված կենտրոնի փլատակների տակ դեռ կարող է լինել առնվազն 25 մարդ:

Կազանի ողբերգության պատճառը, գերատեսչության տվյալներով, կարող է լինել անվտանգության կանոնների խախտումը. առևտրի համալիրում իսպառ բացակայել են հրդեհը մարելու համակարգերը: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Վալերի Ամոս. Սիրիայում պատերազմը դադարեցնելու համար անհրաժեշտ է, որ ՌԴ-ն և ԱՄՆ-ը բանակցեն’
Հաջորդ հոդվածը‘Ստորագրվել է հայ-լիբանանյան երկկողմ ռազմական համագործակցության ծրագիրը ‘