‘Կազմակերպվում է կենսաթոշակային պարտադիր վճարների դեմ բողոքի երթ-ակցիա մեքենաներով’

907

«Դ!ԵՄ ԵՄ ՀՀ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին» նախաձեռնությունը այսօր ժամը 12:30 – ին մեքենաներով բողոքի երթ-ակցիա է կազմակերպում: Ակցիայի մասին իրազեկումը՝ ստորև.

«Կազմակերպվում է կենսաթոշակային պարտադիր վճարների դեմ բողոքի երթ-ակցիա մեքենաներով:

Հինգշաբթի օրը՝ դեկտեմբերի 5-ին ժամը 12:30 – ին մեքենաներով հավաքվում ենք Մարզահամերգային համալիրի ավտոկայանատեղիում (parking) և միասին դրոշներով շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ:

Խնդրում ենք լինել ակտիվ և անպայման մասնակցել այս ակցիային, որի նպատակն է իրազեկել և մոտիվացնել մարդկանց կենսաթոշակային պարտադիր վճարների դեմ պայքարին միանալու համար:

Քանի որ տվյալ ակցիան մեծ կազմակերպչական ջանքեր է պահանջում, մասնակցելել ցանկացողներին խնդրում ենք հնարավորինս շուտ ուղարկել հեռախոսահամարը [email protected] էլ. հասցեին, որպեսզի հնարավոր լինի կապ հաստատել և հաղորդել մանրամասները:

Ֆեյբուքյան event-ը` հղում»:

Նախորդ հոդվածը‘Կայացել է Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը ‘
Հաջորդ հոդվածը‘Դեկտեմբերի 5-ին ծնված հայտնիները’