‘Կաթոլիկ քրիստոնյաները Բեթղեհեմում նշում են Ծննդյան տոները’

832

Ամբողջ աշխարհից ժամանած հազարավոր քրիստոնյաներ Բեթղեհեմում նշել են Ծննդյան գիշերն այն վայրում, որտեղ, ինչպես նրանք հավատում են, ծնվել է Հիսուս Քրիստոսը:

Տոնակատարության գագաթնակետը Ծննդյան եկեղեցում կեսգիշերյան պատարագն էր:

Իր քարոզում Երուսաղեմի Հռոմեական -Կաթոլիկ եկեղեցու հովվապետ Ֆուադ Թուալը կոչ է արել հրեաներին, քրիստոնյաներին և մուսուլմաններին «ապրել միասին, հավասարության և փոխադարձ հարգանքի պայմաններում»: Պատրիարքը նաև քրիստոնյաներին կոչ է արել չմոռանալ Գազայի բնակիչների մասին, որտեղ գրեթե 20 հազար ընտանիքներ ստիպված են եղել լքել իրենց տները՝ Իսրայելի հետ հակամարտության պատճառով, նաև Սիրիայի և Իրաքի բնակիչների մասին, որոնք գտնվում են ռազմական գործողությունների կիզակետում:

Դեկտեմբերի 24-ը և 25-ը Բեթղեհոմում տարվա ամենակարևոր օրերն են, երբ քրիստոնյաների համար այդ քաղաքան ավելի կարևոր է դառնում, քան անգամ Երուսաղեմը:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Վլադիմիր Կարապետյան. Ռեժիմի հերթական դավադրությունը ‘
Հաջորդ հոդվածը‘Երկու աշխատակազմերի ղեկավարների պաշտոնից ազատեցին’