‘Կաթողիկոսի ի՞նչ գործն է, թե ինչ կա Սերժի սահմանադրական կլոունադայի մեջ’

2530

Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը ֆեյսբուքում գրում է.

«Կաթողիկոսը էլեկտրաէներգիայի գնի բարձրացման մասին չի արտահայտվե՞լ, իսկ գազի գնի՞, իսկ Հրազդանի եւ Որոտանի կասկադների՞, իսկ ընտրակշառքի՞, իսկ չորացող Արարատյան դաշտի՞, իսկ անկախությա՞ն կորստի, իսկ սեպտեմբերի 3-ի՞, իսկ Պողոս Պողոսյանի սպանության մասի՞ն, իսկ քաղաքական բանտարկյալների՞, իսկ մենթերի այլանդակությունների ու իր հոտի հանդեպ կիրառվող համակարգային բռնությունների՞, իսկ արտագաղթի՞, իսկ 33 տոկոսանոց աղքատությա՞ն, իսկ այստեղ ու Ռուսաստանում մեկական ընտանիք պահող տղամարդկանց մասի՞ն, իսկ 1000 դրամով բոզություն անող միայնակ մայրերի մասի՞ն, իսկ Աֆրիկյանների տա՞ն, իսկ Թեղուտի՞, Ամուլսարի՞, Սեւանի՞ …, իսկ Ալավերդու կանանց վիժումների մասի՞ն: Էլի բան չի ասե՞լ, կարո՞ղ է արտահայտվել է Գյումրու անօթեւան 4000 ընտանիքների մասին, չէ՞, իսկ օֆշորիստների մասի՞ն, իսկ իր ենթակա` ազգային սեբարատոր-հոգեւորականների մասի՞ն, իսկ Սահմանադրության վրա ամեն առավոտ, կեսօրին ու երեկոյան հատուկ ժամանակացույցով խնչումների մասի՞ն, բա, ներողություն, իր իիիիիիիիիիիիիինչ գործն է, թե ինչ կա Սերժի սահմանադրական կլոունադայի մեջ:

Դիվանը բան չի ասու՞մ, գոնե դուռ դառնար` ճռռար, ականջ անեինք»:

 

Նախորդ հոդվածը‘Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 900 անգամ’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Ե՛տ տվեք մեր հպարտությունը ‘