‘Կաթողիկոսի ձայնը դուրս չի գալիս. Մամուլ’

1179

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն և նրա դիվանապետը համառորեն խուսափում են որևէ կերպ արձագանքել ներքաղաքական իրավիճակին և կիրակի օրվանից հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարություններին:

«Հայկական ժամանակի» թղթակիցը երկու օր է, փորձում է կապ հաստատել Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանի հետ: Վերջինս հեռախոսազանգերին չի պատասխանում: Երեկ «Հժ»-ն նրան է ուղարկել հետևյալ հարցումը. «(…) Արդյո՞ք Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն միջամտելու է և կոչ է անելու Րաֆֆի Հովհաննիսյանին՝ դուրս գալ հացադուլից: Կաթողիկոսը որևէ քայլ ձեռնարկելո՞ւ է, որպեսզի երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամը հաղթահարվի և որևէ ձևով իր կարծիքն արտահայտելո՞ւ է հետընտրական այս իրադարձությունների վերաբերյալ»: Սույն հարցերն անպատասխան են մնացել:

Նախորդ հոդվածը‘Ալվարդ Պետրոսյանի դեպքը ենթադրում է կանոնագրերով նախատեսված քայլեր և միջոցներ. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘ՀՀԿ ցուցակում պահեստային քաղաքապետացու չկա. Մամուլ’