‘Կալանավորը հացադուլ է հայտարարել և կարել բերանը’

765

Հունվարի 15-ի լույս 16-ի գիշերը ՀՀ Արդարադատությա ննախարարության «Սևան» ՔԿՀ-ում ազատազրկված Կամո Պապյանը հայտարարել է հացադուլ և կարել բերանը՝ պահանջելով հանդիպում կազմակերպել ՀՀ-ում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի, ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ: Այդ մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը:

Նրա խոսքերով՝ դատապարտյալը ունի հոգեկան խնդիր, այնժմ տեղափոխվել է առանձին խուց և գտնվում է բժիշկների հսկողության տակ:

Նախորդ հոդվածը‘Վերահաշվարկվել է քաղաքացու կենսաթոշակը’
Հաջորդ հոդվածը‘Հարութ Սասունյան. ԱՄՆ պաշտպանության նախարարի թեկնածուն պարտավոր է ներողություն խնդրել ամերիկահայերից  ’