‘Կալանավորը ջերմաչափ է կուլ տվել’

1834

Արդարադատության նախարարության «Վանաձոր» ՔԿՀ-ում անցյալ տարվա դեկտեմբերին ի նշան իր նկատմամբ բժշկական հսկողություն չիրականացնելու, ջերմաչափ էր կուլ տվել սպանության համար դատապարտված, 2011-ի հունվարի 12-ից ՔԿՀ-ում պահվող Արման Սանոյանը:

Դատապարտյալի մայրը՝ Սաթիկ Սանոյանի ասելով՝ մի քանի անգամ դիմել էր արդարադատության նախարարին, ՔԿՀ-ների վարչության պետ Հայկ Հարությունյանին՝ խնդրելով վիրահատել իր որդուն: Aravot.am-ի հետ զրույցի ժամանակ Ս. Սանոյանը տեղեկացրեց, որ իր խնդրագրերի կապակցությամբ որեւէ պատասխան չի ստացել եւ որդու առողջական վիճակը խիստ մտահոգիչ է:

Այսօր Aravot.am-ի հարցին, թե ի՞նչ միջոցառումներ է ձեռնարկել քրեակատարողական հիմնարկը՝ դատապարտյալի մարմնից ջերմաչափը դուրս բերելու կապակցությամբ, ՔԿՀ-ների վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը պատասխանեց. «Արման Սանոյանը գտնվում է բժիշկների հսկողության տակ, նա անցյալ տարվա դեկտեմբերին ռենտգեն հետազոտության է ենթարկվել: Երկու օր առաջ «Վանաձոր» ՔԿՀ-ի պետը դիմել է, որպեսզի Վանաձորի հիվանդանոցում նա ենթարկվի կրկնակի ռենտգեն հետազոտության»:

Դատապարտյալին թույլատրվել է տեղափոխել Վանաձորի հիվանդանոց, հետազոտվելուց հետո հայտնի կլինի նրան հետագա բժշկական օգնություն ցույց տալու հարցը:

Նախորդ հոդվածը‘Հուշարձանագետ Սամվել Կարապետյանն իր ամենահիշարժան Ամանորի մասին (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Բեռլուսկոնին ներողություն է խնդրել Բալոտելիից’