Կալանավորների խոշտանգումների վերաբերյալ նոր տեսագրություններ

487

Gulagu.net նախագիծը YouTube-ի իր ալիքում կալանավորների բռնաբարությունների և խոշտանգումների նոր տեսագրություններ է տեղադրել։

Ինչպես պնդում է Gulagu.net-ը, տեսագրություններն արվել են Սարատովի մարզի նույն այն բանտային թիվ 1 հիվանդանոցում (ОТБ-1), ինչ և նախորդ տեսագրությունները, որ հրապարակվել էին հոկտեմբերի սկզբին և մեծ արձագանք էին առաջացրել։ Առաջին հրապարակումից հետո քրեական գործ էր հարուցվել կալանավորների նկատմամբ սեռական բռնությունների վերաբերյալ։

Նախագիծը Պատիժների իրականացման դաշնային ծառայության և Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցների անուններ է տալիս, որոնք համակարգել են խոշտանգումները ОТБ-1-ում, ինչպես նաև այն կալանավոր «ակտիվիստների» անունները, որոնք համագործակցում են բանտի վարչակազմի հետ և մասնակցում խոշտանգումներին։

13 րոպեանոց տեսահոլովակում բռնաբարությունների և խոշտանգումների վեց դրվագ է ներկայացվում, որոնք թվագրված են 2015 թ․ հուլիսից մինչև 2020 թ․ սեպտեմբեր։ Տեսագրություններում կալանավորներին բռնաբարում են, ձեռնաշղթաներ են հագցնում և ստիպում են ասել, որ իրենք «ոչ ոք» են։

«Ակտիվիստները», ինչպես պնդում է Gulagu.net-ը, խոշտանգումները նկարել են ծառայողական տեսակրիչների վրա, որոնք ստացել են ОТБ-1-ի անվտանգության բաժնում։ Նրանք, ըստ երևույթին, գործել են Պատիժների իրականացման դաշնային ծառայության և ուժային կառույցների բարձրաստիճան աշխատակիցների առաջադրանքով՝ կտտանքների ենթարկելով այն կալանավորներին, որոնք չեն ցանկացել համագործակցել բանտի վարչակազմի հետ։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԿտրուկ աճել է հավատացյալների զգացմունքները վիրավորելու վերաբերյալ գործերի թիվը
Հաջորդ հոդվածըՈրոշ տեղերում կարմիր հեռախոսախցիկները կպահպանվեն