‘Կալանավորների փախուստի անհաջող փորձից հետո մեքսիկական բանտը փակվել է’

808

Մեքսիկայի Դուրանգո նահանգի Գոմես-Պալասիո քաղաքի բանտը ժամանակավորապես փակվել է այն բանից հետո, երբ դեկտեմբերի 19-ին փախուստի անհաջող փորձ կատարելիս զոհվել են տասնհինգ կալանավորներ և ինը բանտապահ: Այս մասին, lenta.ru-ի փոխանցմամբ՝ հաղորդում է France-Presse գործակալությունը: Բանտում մնացած 500 կալանավորներին տեղաբաշխել են  նահանգի այլ կալանավայրերում:

2011 թ. այս նույն բանտում բռնկված ապստամբության արդյունքում զոհվել էր տասնմեկ կալանավոր, իսկ ավելի վաղ՝ 2009 թ., բանտարկյալների միջև ծագած ծեծկռտուքի զոհ էր դարձել 19 հոգի:

Նախորդ հոդվածը‘Հասմիկ Պողոսյանը կառավարությանը ներկայացրեց հարկային պարտավորությունների կատարման հաշվետվությունը’
Հաջորդ հոդվածը‘ՊՆ ենթակայության տակ գտնվող ընկերությունների հարկային վճարումները նվազել են 12.9 մլն դրամով’