‘Կալանավորված ակտիվիստ Դմիտրի Հարությունյանի մայրը՝ ՀՀԿ խորհրդի անդամ է . Մամուլ’

2355

Երեկ Հայաստանի դատական համակարգի հերթական զոհը դարձավ քաղաքացիական ակտիվիստ, մասնագիտությամբ ռազմական բժիշկ Դմիտրի Հարությունյանը, նա երկու ամսով կալանավորվեց:

Այս մասին այսօրվա համարում գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթն ու հավելում, որ Հարությունյանը ակտիվորեն մասնակցում է աղմկոտ դեպքերի հետ կապված քաղաքացիական ակցիա­ներին, մասնավորապես՝ նա մշտապես եղել է ռազմաբժիշկ Վահե Ավետյանի սպանությունից հետո «Հարսնաքար» ռես­տորանային համալիրի մոտ կազմակերպված բողոքի ակցի­աներին, ակտիվ է եղել տրանսպորտի թանկացման դեմ իրա­կանացվող միջոցառումներին: Նրա դեմ քրեական գործ է հա­րուցվել Կոմիտաս 5-ի ակցիաների ընթացքում:

«ՀԺ»-ին հայտնի է դարձել, որ Դմիտրի Հարությունյանի մայրը կարկառուն հանրապետական է, ՀՀԿ խորհրդի անդամ «Հանրապետա­կան հակատուբերկուլյոզային դիսպանսեր» ՓԲԸ տնօրեն Մարինա Սաֆարյանը: Երեկ տիկին Սաֆարյանը թերթի թղ­թակցի հետ զրույցում հրաժարվել է մեկնաբանել որդու հետ կատարվածը: «Չեմ ցանկանում այդ թեմայով խոսել»,- ասել է նա և կախել լսափողը:    

Նախորդ հոդվածը‘Ռադիկ Մարտիրոսյանի կիսանդրին կանգնեցնում եք, որ ի՞նչ անեք. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Զեպպ Բլատեր. Չեմ կարծում, որ Բեյլի տրանսֆերը արժե այդքան’