‘Կալանավորվել է Վարդգես Գասպարին’

1819

Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանն այսօր Վարդգես Գասպարիին կալանավորելու որոշում է կայացրել: Ինչպես «Ազատությանը» փոխանցեց ընդդիմադիր ակտիվիստի փաստաբան Դավիթ Գյուրջյանը, Գասպարին իր իսկ խափանման միջոցի վերաբերյալ նիստին ներկա չի եղել, ինչն, ըստ փաստաբանի, օրենքի խախտում է:

Դատարանի որոշումը ձեռքին երեկոյան Գասպարիի բնակարան են այցելել մի խումբ ոստիկաններ, նրան կրկին պառկած դիրքով դուրս բերել ու տարել ոստիկանական մեքենայով: Գասպարին մեղադրվում է ոստիկանին վիրավորելու մեջ, նա չէր ներկայանում դատարան, իրավապահներն ամեն անգամ հարկադրաբար էին տանում նիստերին՝ վերջին անգամ գործի դնելով անգամ «Շտապօգնության» մեքենան:

Մանրամասները` այստեղ:

 

Նախորդ հոդվածը‘Բոժկո. Հայաստանի ԱԳՆ-ն դժվար թե իր կամքով էր պահանջում ինձնից չանցկացնել Սովասպանդի հուշ-երեկոն’
Հաջորդ հոդվածը‘Գյոտցե. «Ավելի լավ կլիներ, եթե Լյովն ինձ չհամեմատեր Մեսսիի հետ»’