«Կալաշնիկով» կոնցեռնի նախագահն ընդգրկվել է Մեծ Բրիտանիայի պատժացուցակում

462

Մեծ Բրիտանիան պատժացուցակում ընդգրկել է «Կալաշնիկով» կոնցեռնի նախագահ Ալան Լուշնիկովին և ընկերության գլխավոր տնօրեն Վլադիմիր Լեպինին,  ուրբաթ օրը հայտարարել է Մեծ Բրիտանիայի կառավարությունը։

«Լուշնիկովը  կապ ունի Ռուսաստանի կառավարությունից շահույթներ ստանալու հետ կամ աջակցում է նրան՝ տնօրինելով Ռուսաստանի կառավարության հետ կապ ունեցող բիզնեսի, ավելի ստույգ՝ «Կալաշնիկով» կոնցեռնին, որն իր գործուներությունն իրականացնում է Ռուսաստանի կառավարության համար ռազմավարական կարևորություն ունեցող սեկտորում»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում։

Լեպինը պատժացուցակում ընդգրկվել է իր գրաված պաշտոնի համար, նշվում է փաստաթղթում։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԶելենսկին Ճապոնիա կժամանի շաբաթ երեկոյան
Հաջորդ հոդվածըԵՀ ղեկավարը հանդես է եկել ՌԴ-ի և Ուկրաինայի իրավահավասար բանակցությունների դեմ