‘Կալդերոն. «Ռեալի» ֆուտբոլիստները պատերազմի են պատրաստվում’

1035

Մադրիդի «Ռեալի» նախկին նախագահ Ռամոն Կալդերոնը հայտարարել է, որ ակումբում վերջին օրերին լարված իրավիճակ է, որը ֆուտբոլիստների կողմից բարձրացված ապստամբության է նման։

Խաղացողները դժգոհ են ակումբի բուժանձնակազմի ղեկավար Խեսուս Օլմոյից, ով ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի սրտաբան Հերոնիմո Ֆարեի ընկերն է։ Ֆարեն նաև ակումբի ղեկավարող մարմնի անդամ է։ Ֆուտբոլիստները Օլմոյի հրաժարականն են պահանջում։

«Մի մարդու բռնակալական պահվածքը թիմի մոտ պատերազմի պատրաստվելու տրամադրություն է առաջացնում։ Ֆուտբոլիստները հավաքվել են, որպեսզի քննարկեն բժշկի գործողությունները։ Նրա մատուցած միակ ծառայությունն այն է, որ նա շեֆի ընկերն է»,-հայտարարել է Կալդերոնն իր Twitter-յան միկրոբլոգում։

Նախորդ հոդվածը‘Լևոն Զուրաբյանը, Նաիրա Զոհրաբյանը և Վահե Հովհաննիսյանը ԵԽԽՎ նստաշրջանին չեն մասնակցի. «Ժողովուրդ»’
Հաջորդ հոդվածը‘Մամուլը՝ խորացող տնտեսական ճգնաժամի մասին’