‘Կալեի «քաղաքացիներ». «Ո՞ւր է ձեր դեմոկրատիան, որտե՞ղ է մեր ազատությունը»’

1403

Իրանցի առնվազն հինգ փախստականներ խորհրդանշորեն կարել են իրենց բերանները՝ ի նշան բողոքի ֆրանսիական Կալե քաղաքի ներգաղթյալների ճամբարը քանդելու դեմ:

The Mirror-ի փոխանցմամբ՝ նման կերպ գաղթականներն ուզեցել են ցույց տալ, որ Ֆրանսիայի իշխանություններն իրենց չեն լսում: Ակցիայի ընթացքում  փախստականները ցուցապաստառներով շրջել են ճամբարի տարածքում: Դրանցից մեկի վրա գրված է եղել. «Ես լքել եմ իմ երկիրն ու եկել այստեղ՝ մարդու իրավունքներ փնտրելու, սակայն այդպես էլ չեմ գտել դրանք»: Մեկ այլ ցուցապաստառին եղել է «Ո՞ւր է ձեր դեմոկրատիան, որտե՞ղ է մեր ազատությունը» մակագրությունը:

Մարտի 1-ին Ֆրանսիայի իշխանություններն սկսել են Կալեի «Ջունգլիներ» ճամբարի հարավային հատվածի քանդումը, որի ընթացքում անկարգություններ են տեղի ունեցել, ոստիկանությունը ներգաղթյալների դեմ արցունքաբեր գազ է կիրառել, փոխանցել է РИА Новости-ն: Փախստականներից ոմանք հրկիզեկ են իրենց կացարանները՝ ի նշան բողոքի: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնան» եւ «Ռեալը» միացել են Գյումրիի անօթեւանների համար անցկացվող դրամահավաքին. Ա1+’
Հաջորդ հոդվածը‘Բան Կի-մունի ուղերձը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ ‘