Կալիսիրը բաց կթողնի Հայաստանի հավաքականի առաջիկա 2 հանդիպումը

684

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Անդրե Կալիսիրը բաց կթողնի Իսլանդիայի և Ռումինիայի հավաքականների դեմ հանդիպումները աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում, հաղորդում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։

Պատճառը Դանիայի Սուպերլիգայի 11-րդ տուրի «Սիլկեբորգ» — «Նորշելան» խաղում (4։1) ստացած վնասվածքն է։ Հայ ֆուտբոլիստը փոխարինվել է 35-րդ րոպեին։ Նախնական բուժզննությամբ՝ Կալիսիրի ապաքինման համար կպահանջվի 2-4 շաբաթ:

J խմբում Հայաստանի թիմը հոկտեմբերի 8-ին Ռեյկյավիկում կհյուրընկալվի Իսլանդիային, 3 օր անց Բուխարեստում կմրցի Ռումինիայի հետ։ 

Նախորդ հոդվածը«Ռոմա» — «Էմպոլի»՝ 2։0. Մխիթարյանը գոլային փոխանցման և գոլի հեղինակ (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըԱրսեն Հարությունյանն՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր