‘Կալիֆոռնիայում կայացել է աճուրդ՝ «Ռոքնռոլի կուռքերը» անվանումով’

925

Կալիֆոռնիաում՝ Բևեռլի-Հիլզում կայացած աճուրդում ներկայացվել է ինչպես ներկայում գործող (Քեյթի Փերրի, Բեյոնսե, Լեդի Գագա), այնպես էլ կյանքից հեռացած պաշտամունքային (Ջոն Լենոն, Մայքլ Ջեքսոն, Էլվիս Փրեսլի)  40 արտիստների ավելի քան 700 լոտ:

Լենոնի կլոր ակնոցը, օրինակ, վաճառվել է 25 հազար դոլարով, Էլվիսի մատանին՝ 57 600, իսկ Ջեյմս Բրաունի ալ կարմիր ասեղնագործ թիկնոցը՝ 41 600 դոլարով:

Փոփ-աստղ Մադոննայի զգեստների և բեմական հագուստներին հավաքածուն, որ հավաքվել է երգչուհու ողջ կարիերայի ընթացքում, աճուրդում վաճառվել է ավելի քան 3 մլն դոլարով:

Աճուրդի եկամուտի մի մասը կտրամադրվի բարեգործությանը: Փոխանցում է BBC-ն:

 

Նախորդ հոդվածը‘Ջորջ Բուշ-կրտսեր. Եղբորս մասնակցության հավանականությունը նախագահական ընտրություններին 50 % է’
Հաջորդ հոդվածը‘Գվարդիոլան հանդիպել է Պիկեին, փորձել է նրան սփոփել և խորհուրդներ տալ’