Կալիֆոռնիան նահանգապետ է ընտրում

462

ԱՄՆ-ի ամենահարուստ և ամենախիտ բնակեցված նահանգը՝ Կալիֆոռնիան, այսօր կորոշի՝ արդյո՞ք նահանգապետի պաշտոնում թողնի դեմոկրատ Գևին Նյուսոմին։

18 տարի առաջ հենց նույնպիսի արտահերթ ընտրություններում նահանգի ղեկավարությունն ստանձնեց Առնոլդ Շվարցենեգերը։

Այս անգամ նույնպես հանրապետական թեկնածուների մեջ հանրահայտ անձնավորություն կա՝ օլիմպիական չեմպիոն և ռեալիթի-շոուի աստղ, 71-ամյա Քեյթլին Ջենները։

Սակայն Ջեններն ակնհայտորեն այս ընտրություններում ֆավորիտը չէ։ Նյուսոմի գլխավոր ընդդիմախոսը համարվում է պահպանողական ռադիոհաղորդավար Լարրի Էլդերը։

Երկուշաբթի երեկոյան նախագահ Ջո Բայդենը ժամանել է Կալիֆոռնիա, որպեսզի սատարի դեմոկրատ թեկնածուին։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Նյու Յորքում
Հաջորդ հոդվածը79 տարեկանում մահացել է Բորիս Ջոնսոնի մայրը