‘Կալիֆորնիայում բժիշկը այցելուին «քրոնիկական հոմոսեքսուալիզմ» է ախտորոշել’

1442

Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկի բժիշկները 46-ամյա Մեթյու Մուրին «քրոնիկական հոմոսեքսուալիմ» են ախտորոշել: Տեղեկանալով դրա մաասին` իր սեռական կողմնորոշումը չթաքցնող տղամարդը խնդրել է բժիշկներին գրառումը վերացնել հիվանդության քարտի միջից: Հիվանդանոցի տնօրինությունը ընդառաջել է խնդրանքին, բայց Մուրն, այնուամենայնիվ, դատարան է դիմել:

ՄեթյուՄուրին հետազոտելուց հետո նրա մոտ հայտնաբերել են B-12 վիտամինի անբավարարություն, արյան բարձր ճնշում եւ խոլեստերինի բարձր մակարդակ: «Քրոնիկ հիվանդություններ» բաժնում բժիշկ Էլեյն Ջոնը գրանցել է` «հոմոսեքսուալ վարք»:

Բողոքից հետո գրառումը վերացվել է, իսկ հիվանդանոցի անձնակազմը պաշտոնապես ներողություն է խնդրել` ընդգծելով, որ միասեռականությունը հիվանդություն չի համարում:

Չնայած դրան, տղամարդը դատական հայց է ներկայացրել` պահանջելով իրեն փոխհատուցում տրամադրել եւ պատժել բուժհաստատությանը:

Մուրի կարծիքով, դատավարությունը կստիպի ամերիկացի բժիշկներին` հարգանքով վերաբերել ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին, փոխանցում է Lenta.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Կրկին ազգային միասնության մասին’
Հաջորդ հոդվածը‘Գալուստ Սահակյանը սահման մեկնելու հարցով խորհրդակցություն է հրավիրել` առանց Կոնգրեսի ներկայացուցչի’