‘Կալում Չամբերսը դարձավ «Արսենալ»-ի խաղացող’

849

«Սաուտհեմպտոնի» 19-ամյա կիսապաշտպան Կալում Չամբերսը պաշտոնապես տեղափոխվեց «Արսենալ»:

Չամբերսը «Արսենալ»-ի հետ  5 տարվա պայմանագիր է ստորագրել,-այս մասին հաղորդում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը: Տրանսֆերի արժեքը չի բարձրաձայնվում: Անցած մրցաշրջանում Չամբերսը «Սաուտհեպտոնում» անցկացրել է 24 հանդիպում:

«Մենք շատ ուրախ ենք, որ Կալումը համաձայնեց միանալ մեզ: Նա հարմարվել է Պրիեմիեր լիգային անցած մրցաշրջանում: Լինելով երիտասարդ խաղացող, այս ֆուտբոլիստը գերազանց մակարդակ ցույց տվեց»,-ասել է «Արսենալի» մարզիչ Արսեն Վենգերը:

«Ուրախ ու երջանիկ եմ, որ «Արսենալի»  հետ պայամանգիր եմ ստորագրել: Սա մի թիմ է, որի ոճով ես հիանում եմ: «Արսենալը» Եվրոպայի գլխավոր ուժերից մեկն է արդեն քանի տարի»,-մեկնաբանել է իր տեղափոխությունը Չամբերսը:

Նախորդ հոդվածը‘Վահագն Հովնանյան. Ժամանակն է, ժողովուրդը պետք է արթնանա — «Ազատություն»’
Հաջորդ հոդվածը‘«Ռոմա»-ի հետ խաղում «Ռեալ»-ի դարպասը կպաշտպանի Կասիլյասը’