‘Կախարդուհու կարծիքով՝ Տիմոշենկոյի արձակ մազերը վկայում են նրա կորսված ուժի մասին’

1379

Կախարդ Միրոսլավա Բուշը հայտարարել է, որ ուկրաինական «Բատկիվշչինայի» առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն, մազերն արձակելով՝ կորցրել է իր ուժի մի մասը: Էքստրասենսն այս կարծիքն արտահայտել է «Русская служба новостей» պարբերականին տված հարցազրույցում:

Կախարդուհու խոսքով՝ երբ կինը հավաքում է մազերը ու մանավանդ՝ հյուսում է, նա «կենտրոնացնում է իր էներգիան» և անխոցելի է դառնում կախարդների համար:

«Եթե մինչև հիմա Տիմոշենկոն՝ իր հյուսքով, ուժն իր ձեռքում էր պահում, ապա հիմա այդ ուժն արդեն կարող է ուրիշների ձեռքում հայտնվել, և նրա ուժի վրա կարող են ազդել իրենից թույլ մարդիկ անգամ»,- եզրակացրել է կախարդուհին:

 Նա նաև շուտափույթ փոփոխություններ է կանխագուշակել նախկին վարչապետի կյանքում: «Եթե տղամարդու կյանքում ինչ-որ բան է կատարվել, նա փոխում է սանրվածքը: Իսկ երբ կինն է փոխում սանրվածքը, ուրեմն նրա կյանքում փոփոխություններ են լինելու»,-պարզաբանել է նա: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Տեղումներ չեն լինի’
Հաջորդ հոդվածը‘Պայթյուն է տեղի ունեցել Ստոկհոլմում՝ թուրքական մշակույթի կենտրոնում’