‘Կակա. Աշխարհի առաջնության գլխավոր անակնկալը լավ կազմակերպվածությունն է’

804

 Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Կական, ով  որպես հանդիսատես ուշադիր հետևում է իր երկրում կազմակերպված աշխարհի առաջնությանը, պատմել է իր տպավորությունների մասին՝ ասելով, որ հավաքականները բարձր մակարդակ են ցույց տալիս:

«Աշխարհի առաջնությունից տպավորություններս հիանալի են:  Այն ուղղակի գերազանց է կազմակերպված, և սա ամենամեծ  անակնկալն էր:  Ֆուտբոլի բարձր մակարդակ. թե տեխնիկապես, թե տակտիկապես թիմերը ուղղակի շատ ուժեղ են: Հետաքրքիր է հետևել մարզչական աշխատանքին: Այստեղ կան թիմեր, որոնք, կարելի է ասել, մաքուր մարզչական են: Ի՞նչը  զարմացրեց: Այն, ինչը, հավանաբար, բոլորին. Կոստա Ռիկայի առաջին տեղը «մահվան խմբում»,-Կակայի խոսքերն է մեջբերում  «Спорт-экспресс»-ը:

Նախորդ հոդվածը’12 երթուղային տեղափոխվել է ՃՈ հատուկ պահպանվող տարածք’
Հաջորդ հոդվածը‘Իլհամ Ալիևն «ադրբեջանական տարածքների օկուպացման» վերաբերյալ հին երգն է երգել’