‘Կահիրեում «Մուսուլման եղբայրները» քարեր են նետել հայկական եկեղեցու ուղղությամբ’

857

Կահիրեի հայ գաղութում դրությունը հանդարտ է, թեեւ համայնական կյանքը կանգ է առել, որովհետեւ քաղաքում արտակարգ դրություն է հայտարարված: Այս մասին հայտնում է  Yerakouyn.com-ը։

Ըստ աղբյուրի՝ Կահիրեի Ռամզեսի հրապարակում անցկացրած քայլերթի ժամանակ «Մուսուլման եղբայրների» ցուցարարները հայ առաքելական եկեղեցու կողքով են անցել եւ քարեր նետելով՝ փշրել են եկեղեցու նկարազարդ ապակիները: Ցուցարարները նաեւ «Մոլոտովի կոկտեյլ» են նետել, սակայն եկեղեցու պահակներն անմիջապես հանգցրել են կրակը:

Աղբյուրի համաձայն՝ Կահիրեում ընդհանրապես եկեղեցիների դեմ մեծ հարձակումներ չկան, որովհետեւ իրավապահ ուժերը խիստ հսկողություն են սահմանել: Նշվում է նաեւ, որ, թեեւ հերքվել է  օրերս մամուլում ի հայտ եկած հաղորդագրությունն այն մասին, թե Եգիպտոսի ժմանակավոր նախագահ Ադլի Մանսուրն իբր Հայոց ցեղասպանությունը ճանաչելու քայլեր է ձեռնարկում, սակայն եգիպտական մամուլում այս օրերին թեմայի շուրջ բազմաթիվ վերլուծություններ կան: 

Նախորդ հոդվածը‘Արմեն Աշոտյանն ընդունում է, որ Հայաստանում բարձրագույն կրթությունը առանց վերջին թանկացումների էլ թանկ է’
Հաջորդ հոդվածը‘ԻԱԿ. «Փարքինգ Սիթի Սերվիսի» եւ քաղաքապետարանի դեմ հայցն արդեն դատարանում է’