‘Կահիրեում ոստիկանությունը գրավել է պաշարման մեջ գտնվող Ալ-Ֆաթխ մզկիթը’

940

Կահիրեում անվտանգության ծառայության աշխատակիցները մտել են Ռամզեսի հրապարակի վրա գտնվող Ալ-Ֆաթխ մզկիթը, որում թաքնվում էին ուրբաթօրյա «Ցասման երթին» մասնակցած «Մուսուլման եղբայրների» հազարավոր ներկայացուցիչներ:

Եգիպտոսյան CBC հեռուստաալիքի տեղեկացմամբ, այժմ մզկիթի մեջ շուրջ 400 մարդ է գտնվում: Գիշերն իրավապահ ուժերը փորձել են գրոհել մզկիթը, բայց պաշարվածները հակահարված են տվել:

Երկու կողմերն էլ մեկմեկու մեղադրում են հրազենի կիրառության մեջ, սակայն առայժմ զոհերի մասին տեղեկություններ չկան:

Ենթադրվում է, որ մզկիթում են գտնվում նաեւ ուրբաթ տեղի ունեցած բախման հետեւանքով զոհվածնների դիակները: 

Նախորդ հոդվածը‘Գերմանիայում դատարանը թույլատրել է թրքուհուն գերմաներեն չսովորել’
Հաջորդ հոդվածը‘Հայկ Կալեյանի ինքնասպանության գործով նոր վկաներ կդատակոչվեն’