‘Կահիրեում վնասազերծված ավազակախումբը Եգիպտոսի պետական հաստատությունների դեմ ահաբեկչական ծրագիր էր պատրաստել ‘

1016

Կահիրեում նախորդ շաբաթ վնասազերծված ծայրահեղական խմբավորումը Եգիպտոսի պետական հաստատությունների, այդ թվում ներքին գործերի նախարարության դեմ ահաբեկչական միջոցառումների և մի շարք աղմկահարույց սպանությունների ծրագիր էր մշակել, հայտնում է «Ալ-Մարսի ալ-Յաում» պարբերականը:

Ահաբեկիչների թիրախն էին մայրաքաղաքի և մերձակա շրջանների կարևոր պետական հաստատությունները: Պարզվել է, որ ընդհատակյա խմբավորման գործունեությունը սկիզբ էր առել Եգիպտոսում, հունվարի 25-ին տեղի ունեցած հեղափոխությունից երկու ամիս անց:

Առայժմ հայտնի չէ, թե ուժային կառույցների որ ներկայացուցիչների նկատմամբ էր մահափորձ կազմակերպվում, սակայն տեղական մամուլում շրջանառվող վարկածի համաձայն՝ նախատեսվող զոհերից մեկը Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին էր:

Նախորդ հոդվածը‘Հրաչ Քեշիշյանը ֆիլմի ստեղծման շուրջ խորհրդակցե՞լ է Նժդեհի թոռնուհու հետ ‘
Հաջորդ հոդվածը‘Լեգենդար Rolling Stones-ի կիթառահարը պատրաստվում է ամուսնանալ (ֆոտոշարք) ‘