‘ԿԱՀ-ում ապստամբները գրավել են նախագահական պալատը’

958

Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք Բանգիում երկարատև և կատաղի մարտերից հետո ապստամբներին հաջողվել է գրավել նախագահական պալատը: Այս մասին հաղորդում է BBC-ին:

Ապստամբած զորքերը փորձում են երկրի նախագահ Ֆրանսուա Բոզիզեին պաշտոնանկ անել: «Մենք գրավել ենք նախագահական պալատը: Բոզիզեն այնտեղ չէր: Այժմ մենք ուղղվում ենք դեպի ազգային ռադիո, որպեսզի կոալիցիայի առաջնորդը հայտարարություն անի»,- հայտնել է ապստամբների ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ Ֆրանսիան Բանգի է ուղարկել իր զինծառայողներին՝ ապահովելու համար քաղաքում գտնվող միջազգային օդանավակայանի անվտանգությունը:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանի ասածները զարմացրել են Աբխազիայի նախագահին’
Հաջորդ հոդվածը‘Նոր մենաշնորհ Միքայել Մինասյանի համա՞ր’