‘ԿԱՀ-ում գնդակոծվել է ռուսաստանյան նկարահանող խումբը’

1844

Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում սպանվել է ռուսաստանցի երեք լրագրող՝ Օրհան Ջեմալը, ռեժիսոր Ալեքսանդր Ռաստորգուևը և օպերատոր Կիրիլ Ռադչենկոն: «Հետաքննությունների կառավարման կենտրոնի» հետ միասին նրանք ֆիլմ էին պատրաստում մասնավոր ռազմական ընկերությունների մասին, Euronews-ին հաղորդել է Կենտրոնի գլխավոր խմբագիր Անդրեյ Կոնյախինը: Ըստ նրա՝ լրագրողներն իրենց այցի մասին պայմանավորված չեն եղել ԿԱՀ-ի զնված ուժերից ոչ մեկի հետ և ոչ մի հավատարմագիր չեն ձևակերպել: Նրանք «պարզապես արձակուրդ են մեկնել»:

Օրհան Ջեմալը ամենահմուտ ռազմական թղթակիցներից էր, նա աշխատել էր Հյուսիսային Կովկասում, Հարավային Օսիայում, Աֆղանստանում, Իրաքում, Լիբանանում, Սիրիայում և Սաուդյան Արաբիայում:

Ալեքսանդր Ռաստորգուևը մի շարք փաստագրական ֆիլմերի հեղինակ է, որոնք ներկայացվել են եվրոպական հեղինակավոր կինոփառատոներում:

Կիրիլ Ռադչենկոն, որպես օպերատոր, լուսաբանել է մի քանի ռազմական հակամարտություններ, այդ թվում՝ Աբխազիայում, Սիրիայում, Ուկրաինայում:

Նրանք Աֆրիկա են մեկնել Մոսկվայի պաշտոնական հայտարարություններից հետո՝ այն մասին, թե Ռուսաստանը մտադիր է ԿԱՀ-ին օգնել զենքով և ռազմական մասնագետներով: Բացի այդ, նրանց հետաքրքրել էին այդ երկրում «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության մարտիկների ներկայության մասին հրապարակումները:

Նկարահանող խմբի ավտոմեքենան գնդակոծել են երկրի մայրաքաղաք Բանգիից Բամբարի քաղաք տանող ճանապարհին:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘ICC. Լոպետեգիի «Ռեալ»-ի առաջին պարտությունը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ԵԱՀԿ դիտարկում՝ Հադրութի շրջանում’