Կամբոջայի վարչապետը որդուն հայտարարել է իր պաշտոնը ժառանգելու թեկնածու

464

Կամբոջայի կառավարության ղեկավար Հուն Սենը իր ավագ որդուն՝ Հուն Մանետին հայտարարել է թագավորության վարչապետի պաշտոնում իր ժառանգորդը դառնալու թեկնածու։

«Ես այսօր հայտարարում եմ, որ պաշտպանում եմ որդուս, որը կդառնա իմ ժառանգորդը վարչապետի պաշտոնում, բայց միայն ընտրությունների միջոցով, այլ ոչ թե ինչ-որ այլ կերպ»,- ասել է Հուն Սենը։ Ընդ որում՝ նա չի մանրամասնել, թե հատկապես երբ է իր որդին մասնակցելու ընտրություններին։

Հուն Սենը առաջնորդների շրջանում երկարակյաց քաղաքական գործիչներից մեկն է։ Այսօր նա Կամբոջայի Թագավորության անփոփոխ վարչապետն է արդեն 23 տարի։ Նրա որդի Հուն Մանետը Կամբոջայի Թագավորական ԶՈՒ-ի գեներալ-լեյտենանտ է։

Ազգային ժողովի հերթական ընտրությունները կայանալու են 2023 թ․ հուլիսին։ Վարչապետն ընտրվում է խորհրդարանի ձայների մեծամասնությամբ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածը«Օմիկրոն»․ Մեղմ, բայց անսովոր ախտանշաններ
Հաջորդ հոդվածը«Անկախությունը և ազատական բարեփոխումները»` անգլերեն