‘ «Կամերային» թատրոնի մոտակայքում տեղի է ունեցել գազի արտահոսք` հրդեհի բռնկումով’

941

Փետրվարի 16-ին, ժամը 01.34-ին ահազանգ է ստացվել, որ Պռոշյան փողոցի 1-ին նրբանցքում` «Կամերային» թատրոնի մոտակայքում տեղի է ունեցել գազի արտահոսք` հրդեհի բռնկումով: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ գազի արտահոսքից բռնկումը տեղի է ունեցել Պռոշյան փողոցի թիվ 1 շենքի գազատար խողովակից: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.42-ին, մարվել` 01.43-ին: «1-04» ծառայության աշխատակիցները խափանված գազի խողովակը կվերականգնեն առավոտյան:

Նախորդ հոդվածը‘ՌԴ և Վրաստանի ներկայացուցիչները կքննարկեն Սոչիի օլիմպիադայի հարցերը’
Հաջորդ հոդվածը‘Նախընտրական հիմնադրամի մնացորդը կօգտագործվի բարեգործական նպատակներով’