‘«Կամպ Նոուն» կվերակառուցվի’

1467

Ինչպես հայտնում է 8tv-ին, «Բարսելոնայի» ղեկավարությունը որոշել է մերժել նոր մարզադաշտ կառուցելու նախագիծը՝ դրա փոխարեն ընտրելով թիմի ներկայիս մարզադաշտը վերակառուցելու տարբերակը: Ինչպես տեղեկացնում է կատալոնական հեռուստաալիքը, վերակառուցումը կտևի մոտ 2 տարի, որի ընթացքում, չնայած անհարմարությունների, «կապտանռնագույնները» տնային հանդիպումները կշարունակեն անցկացնել «Կամպ Նոուում»: Սպասվում է, որ վերակառուցումը ակումբի վրա կարժենա 250-ից 400 €:

Հիշեցնենք, որ Ժոան Լապորտայի նախագահության տարիներին «Բարսելոնայի» նոր մարզադաշտի կառուցման նախագիծը ղեկավարում էր 20-րդ  դարի բրիտանացի լավագույն ճարտարապետներից մեկը՝ լոնդոնյան «Մերի Էքս» երկնաքերի հեղինակ Նորման Ֆոստերը: Հետագայում այդ գաղափարը մերժվեց ակումբի ֆինանսական դժվարությունների պատճառով: 

Նախորդ հոդվածը‘Բախումներ ուսուցիչների և ոստիկանության միջև’
Հաջորդ հոդվածը‘Եգիպտոսի նախկին նախագահ Մուրսիի կալանքը երկարացրել են 30 օրով’