‘«Կամպ Նոուն» հրաժեշտ կտա Կառլես Պույոլին’

992

Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը որոշել է «Կամպ Նոու» մարզադաշտում անցկացնել թիմի նախկին ավագ Կառլես Պույոլի հրաժեշտի խաղը:

Այս մասին հայտնում է Sport պարբերականը՝ հղում անելով «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուի խոսքերին:

Վերջինս նշել, որ հանդիպումը տեղի է ունենալու հարազատ «Կապմ Նոու»-ում և ակումբի երկրպագուները հնարավորություն են ստանալու հրաժեշտ տալ սիրելի թիմի երկարամյա ավագին: Դեռևս պարզ չէ հանդիպման անցկացման կոնկերտ օրն ու ժամը:

Նախագահը հավելել է, որ Պույոլն արժանի է նման պատվի, չէ որ խոսքը գնում է «Բարսելոնայի» մեծագույն ֆուտբոլիստներից մեկի մասին, ով օրինակ է եղել բոլորի համար:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Արդյո՞ք հայաստանցին չի արժեվորում անկախությունը’
Հաջորդ հոդվածը‘Կոտրված ծառը Աբովյան փողոցը դարձրել էր միակողմանի երթևեկելի’