‘Կայացավ դատավորների ընդհանուր ժողովի նիստը’

924

Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի տեղեկատվական կենտրոնը հայտնում է, որ քիչ առաջ դատավորների ընդհանուր ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդում նշանակեց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Համլետ Ասատրյանին, իսկ Արդարադատության խորհրդի անդամ՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Էրնա Հայրիյանին:

Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը ժողովի բացման խոսքում Արդարադատության խորհրդի և դատական իշխանության կայացման ու զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար շնորհակալություն հայտնեց Արդարադատության խորհրդի անդամ, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Վարուժան Աբելյանին, ում անդամության ժամկետն Արդարադատության խորհրդում ավարտվել է:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյան. Դեկտեմբերի սկզբին ԼՂ հարցում նոր ցուցումների հիման վրա նոր բանակցային փուլ կսկսվի’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը հորդորել է մշակույթի նախարարին` «առանձնակի ուշադրություն դարձնել նորահայտ արժեքներին»’