‘Կայացավ Փաշինյան-Բաղդասարյան առաջին հանդիպումը’

1721

Այսօր երեկոյան «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի բացօթյա սրճարանում` արտահերթ ընտրությունների անցկացման շուրջ քաաղաքական քննարկումների շրջանակներում, տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հանդիպումը:

«Մենք չէինք նստել որոշում կայացնելու, մենք եկել էինք ապագա բանակցություների համար պայմանավորվածություններ ձեռք բերելու, եւ դրանք ձեռք ենք բերել»,- armtimes.com-ի փոխանցմամբ հադիպումից հետո լրագրողներին ասել է Վահրամ Բաղդասարյանը` հայտարարելով, թե արտահերթ ընտրությունների շուտափույթ կազմակերպման դեպքում քաղաքական ուժերը հնարավորություն չեն ունենա նախապատրաստվել: «Պետք է հնարավորություն եւ ժամանակ տրվի քաղաքական ուժերին, որ նախապատրաստվեն նոր ընտրություններին: Եթե քննարկման արդյունքում լինեն դրանք, այդ ճանապարհով կգնանք»,- ասել է Բաղդաարյանը:

Վարչապետ Փաշինյանն էլ ասել, է թե հանդիպմանն իրենք պայմանավորվել են, որ պետք է բանակցային գործընթաց սկսվի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Փաշինյանն ասել է, որ ընտրությունները պետք է տեղի ունենան հնարավորինս արագ, նաեւ անդրադարձել է այն պնդումներին, որ եթե ընտրությունները արագ տեղի ունենան, ապա ներկայիս կառավարության ներկայացուցիչները զգալի մեծամասնություն կկազմեն, եւ այդպիսով` Խորհրդաարանում ընդդիմություն չի լինի:
Փաշինյանը նշել է, որ ապագա խորհրդարանում ինչ արդյունք էլ գրանցվի` քաղաքական ընդդիմությունը պակաս ներկայացված չի լինի, քան այսօր է:
«Ազգային Ժողովի 1/3-ը պետք է լինի ընդդիմադիր: Բայց դրա փոխարեն կլինի այն, որ Կառավարությունը կունենա մեծամասնություն և հնարավորություն կունենա լիարժեք գործել և զբաղվել երկրի օրակարգի հարցերով: Մենք կունենանք լեգիտիմ իշխանություն և լեգիտիմ փոքրամասնություն: Եթե նույնիսկ երկրորդ քաղաքական ուժը 5 տոկոս ձայն հավաքի` նա բոնուսով կստանա այնքան ձայն, որ ինքը լինելու է առնվազն Ազգային Ժողովի 1/3-ի չափով»,- ասել է Փաշինյանը:

 

Նախորդ հոդվածը‘Զինվոր է զոհվել’
Հաջորդ հոդվածը‘Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին ընդառաջ փողոցներ կփակվեն. Ցանկ’