‘Կայացել է Սահակաշվիլի-Իվանիշվիլի հանդիպումը’

1091

Վրաստանի նախագահը «կապահովի գործադիր իշխանության գործառույթների նշանակալի մասի խաղաղ փոխանցումը նոր կառավարությանը»: Այս մասին հայտարարել է Միխեիլ Սաակաշվիլին քաղաքական «Վրացական երազանք» դաշինքի առաջնորդ, վարչապետի թեկնածու Բիձինա Իվանիշվիլիի հետ հանդիպումից հետո: Համատեղ ասուլիսում Սաակաշվիլին ասել է. «Որպես նախագահ և Սահմանադրության երաշխավոր՝ ես կապահովեմ, առանց որևէ ցնցման, գործադիր իշխանության գործառույթների զգալի մասի փոխանցումը նոր կառավարությանը»: Նա շեշտել է, որ ինքը և իր քաղաքական թիմը «երկրի զարգացման և քաղաքականության հարցերում սկզբունքային տարաձայնություններ ունեն «Վրացական երազանք» դաշինքի հետ», «սակայն մենք հարգում ենք Վրաստանի ժողովրդի ընտրությունը և կապահովենք իրավասությունների մի մասի խաղաղ փոխանցումը»: Նա ընդգծել է, որ «բոլորը պետք է աշխատեն Վրաստանում ժողովրդավարության զարգացման ուղղությամբ», և «հիմա բոլորը պետք է մտածեն միայն Վրաստանի ապագայի մասին»:

Աղբյուրը՝ ИТАР-ТАСС 

Լուսանկարը՝ http://president.gov.ge

Նախորդ հոդվածը‘Միշել Պլատինի. Գոհ եմ Երեւանում կայացած քննարկման արդյունքներից’
Հաջորդ հոդվածը‘«Օգնիր եղբորդ» նախաձեռնության շրջանակներում հավաքագրվել է 40 տոննա պարենամթերք (ֆոտոշարք)’