‘Կայացել է Սերբիայի արտգործնախարարի ասուլիսը ՀՀ ԱԳՆ-ում’

686

Սերբիան խոստանում է ԵԱՀԿ նախագահության ընթացքում ցուցաբերել հավասարակշիռ մոտեցում: Հաջորդ տարի Սերբիան կստանձնի ԵԱՀԿ նախագահությունն ու կշարունակի Շվեյցարիայի իրականացրած աշխատանքները: ԱԳՆ-ում ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ կայացած ասուլիսի ժամանակ Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվան Մրկիչը նշել է, որ կփորձեն աշխատանքն այնպես տանել, որ կազմակերպության անդամ բոլոր պետություններն էլ գոհ լինեն աշխատանքից: «ԵԱՀԿ նախագահության ընթացքում կփորձենք ցուցաբերել հավասարակշիռ մոտեցում: Համակարգելով հետագա գործընթացը` Սերբիան ԵԱՀԿ նախագահության օրոք լավագույն ջանքերը կգործադրի իրավիճակը բարելավելու և կողմնապահություն չանելու համար»,- Մրկիչի խոսքերն է մեջբերում «Արմենպրեսը»:

Ընդունված կանոնի համաձայն` յուրաքանչյուր տարի ԵԱՀԿ անդամ 57 պետություններից մեկը ստանձնում է կազմակերպության նախագահությունը: Այժմ ԵԱՀԿ-ն նախագահում է Շվեյցարիան: 

Նախորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյանը որակազրկվել է 1 խաղով’
Հաջորդ հոդվածը‘Հարկերի, տուրքերի եւ ակցիզների հաշվին՝ ավելացրել են բյուջեի եկամուտները ‘