‘Կայացել է Տիգրան Սարգսյան-Դմիտրի Մեդվեդև հանդիպումը’

1505

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Յալթայում հանդիպում է ունեցել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, զրույցի ընթացքում Դմիտրի Մեդվեդևն ընդգծել է Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառության աճը և գոհունակություն հայտնել երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների առնչությամբ: «Մենք մշտական երկխոսության մեջ ենք բոլոր մակարդակներում, այս իմաստով մեզ մոտ ամեն ինչ լավ է, և արդյունքներն էլ վատ չեն: Հիմնական ցուցանիշն ապրանքաշրջանառությունն է, չնայած մենք հասկանում ենք, որ կարևոր է նաև այդ շրջանառության որակը, սակայն այն չի ընկնում, աճում է»,- հայտարարել է ՌԴ վարչապետը:

Նրա գնահատմամբ` ներդրումային չօգտագործված ռեսուրս ևս առկա է:

Իր հերթին, Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Ռուսաստանի հետ հարաբերությունների ամրապնդմանն ու ընդլայնմանը: «Հարաբերությունների դինամիկան մեզ ևս գոհացնում է, սակայն մենք տեսնում ենք, որ կա ավելի մեծ ներուժ, որը մենք պարտավոր ենք օգտագործել»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Նախորդ հոդվածը‘Շաբաթվա 10 լավագույն գոլերը’
Հաջորդ հոդվածը‘Ահմեդ Դավութօղլու. «20 տարի է՝ Թուրքիան համաշխարհային հանրությանը կոչ է անում լուծել ղարաբաղյան հակամարտությունը»’