‘Կայծակ. Ղրիմի խորհրդարանը որոշել է թերակղզին մտցնել Ռուսաստանի կազմի մեջ (լրացված)’

1480

Ղրիմի խորհրդարանը որոշում է կայացրել Ռուսաստանի կազմի մեջ մտնելու մասին: «Մտնել Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ ՌԴ մարզի կարգավիճակով», -ասվում է որոշման մեջ, որը «РИА Новости»-ն է տրամադրել Ղրիմի խորհրդարանի պատգամավոր Սերգեյ Շովաննիկովը:

14:46 

«ИТАР ТАСС»-ը հրապարակել է Ղրիմի խորհրդարանի որոշման տեքստից հետևյալ հատվածը.

1. Մտնել Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ Ռուսաստանի Դաշնության սուբյեկտի կարգավիճակով:

2. 2014 թ. մարտի 16-ին նշանակել համաղրիմյան հանրաքվե (ներառյալ Սեւաստոպոլը), հետևյալ այլընտրանքային հարցերով.

1) Դուք կո՞ղմ եք, որ Ղրիմը վերամիավորվի Ռուսաստանի Դաշնության հետ՝ վերջինիս սուբյեկտի կարգավիճակով

2) Դուք կո՞ղմ եք, որ վերականգնվի Ղրիմի Հանրապետության 1992 թ. սահամանադրությունը, և Ղրիմի կարգավիճակին Ուկրաինայի կազմում

Նախորդ հոդվածը‘Ցուցարարները, խոստումներ ստանալով, բացեցին ճանապարհը’
Հաջորդ հոդվածը‘Էկոնոմիկայի նախարար. Ուկրաինայի իրադարձությունները և ռուսական ռուբլու արժեզրկումը կարող են բացասաբար անդրադառնալ Հայաստանի տնտեսության վրա’