Նախարարը դատապարտել է իր աշխատակցի ներկայությունը ՌԴ դեսպանատանը

362

Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին անընդունելի է համարել իր գերատեսչության ներկայացուցչի ներկայությունը Օտտավայում ՌԴ դեսպանատանը Ռուսաստանի օրվա կապակցությամբ ընդունելությանը։

«Դա անընդունելի է։ Կանադայի ոչ մի ներկայացուցիչ չպետք է ներկա լիներ այդ միջոցառմանը, որը տեղի է ունեցել Ռուսաստանի դեսպանատանը, և Կանադայի ոչ մի ներկայացուցիչ այսուհետև չպետք է ներկա լինի նման միջոցառումներին»,- կիրակի օրը Twitter-ում գրել է նախարարը։

Ժոլին պարզաբանել է, որ Օտտավան շարունակում է սատարել Կիևին ՌԴ-ի ռազմական գործողության ընթացքում։

Ռուսաստանի օրվա կապակցությամբ ընդունելությունը ռուսաստանյան դիվանագիտական առաքելությունում տեղի է ունեցել հունիսի 10-ին։ Ինչպես ավելի վաղ հաղորդել է ТАСС-ը, հյուրերը հարյուրից ավելի են եղել, այդ թվում՝ Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի և Լատինական Ամերիկայի ավելի քան 30 պետությունների դեսպաններ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱՊԼ-ն չի տրվել Արևմուտքի ճնշմանը Ուկրաինայի հարցում
Հաջորդ հոդվածըԴեմոկրատ-կոնգրեսականը կոչ է անում