Կանադայում ՌԴ դեսպանը մտահոգված է դիվանագետների անվտանգության հարցով

344

Ռուսաստանցի դիվանագետները շարունակում են Կանադայում արձանագրել որոշ անձանց այնպիսի գործողություններ, որոնք կարող են սպառնալ իրենց անվտանգությանը։

Այդ մասին ТАСС-ին տեղեկացրել է հյուսիսամերիկյան երկրում Ռուսաստանի դեսպան Օլեգ Ստեպանովը։

«Կան շատ լուրջ մտահոգության տեղիք տվող պահեր։ Մենք արձանագրել ենք կասկածելի անձանց, որոնք նկարահանում են դեսպանատուն մտնողներին ու այնտեղից դուրս եկողներին, նկարում են մեր դիվանագետների դեմքերը, երեխաներին, մեր ընտանիքների անդամներին, որոնք այստեղ են աշխատում։ Սոցիալական ցանցերում կան լրիվ բաց խմբեր, որոնք վերջերս սկսել են տեղադրել մեր դիվանագետների մեքենաների լուսանկարները, ինչը, ըստ երևույթին, նրանց չար մտադրությունների մասին է վկայում»,- ասել է դեսպանը։

Բացի այդ, Ստեպանովի խոսքով՝ Օտտավայում դեսպանատան և Մոնրեալում ու Տորոնտոյում՝ հյուպատոսությունների առջև շարունակվում են բողոքի ցույցերը, «հաճախ՝ ամենևին ոչ խաղաղ, մեր դիվանագետների, մեր մեքենաների վրա հարձակումներ են գործում»։

«Մենք հասկանում ենք, որ վարչապետ Ջասթին Թրյուդոյի կառավարությունը և Կանադայի ԱԳՆ-ն իրենց հաշիվ տալիս են, որ կանադական դիվանագետների բարեկեցությունը, ինչը լիովին ապահովվում է Մոսկվայում, մեծ մասամբ կախված է իրենց վերաբերմունքի բարեկրթության մակարդակից մեր աշխատակիցների նկատմամբ»,- ասել է Ստեպանովը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԹուրքիան հայտարարել է, որ գործում է ըստ Մոնտրյոյի կոնվենցիայի
Հաջորդ հոդվածըՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչը մտադիր է առաջադրվելու 2024 թ․ ընտրություններում