‘Կանադայում 2 կալանավոր բանտից փախել են ուղղաթիռի օգնությամբ’

893

Մարտի 18-ին երկու կալանավորներ ուղղաթիռի օգնությամբ փախուստի են դիմել կանադական Սեն-Ժերմեն քաղաքի բանտից: Դեպքը տեղի է ունեցել կեսօրին մոտ, երբ բանտարկյալները զբոսանքի են դուրս եկել կալանավայրի բակում, հայտնում է ИТАР-ТАСС-ը:

Ուղղաթիռը երկու պարան է ցած իջեցրել, որոնցից կառչել են 36-ամյա Բենջամին Յուդոն- Բարբոն և 33-ամյա Դենի Պրովանդալը: «Ամեն ինչ այնքան անսպասելի կատարվեց, որ բանտապահները չկարողացան հարկ եղածի պես գործել»,- ասել է տեղի ոստիկանության սպա Բենուա Ռիչարդը:

Կարճ ժամանակ անց ուղղաթիռը հայտնաբերվել է բանտից մոտ 85կմ հեռավորության վրա: Սակայն օդաչուն հայտնել է, որ իրեն զենքի սպառնալիքի տակ ստիպել են օժանդակել փախուստին, ինչը ոստիկանի համոզմամբ, դեռ հարկավոր է ճշտել:

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնան» հաղթում է, Մեսին՝ շարունակում ռեկորդներ թարմացնել’
Հաջորդ հոդվածը‘180 երկրների պատվիրակություններ կժամանեն Ֆրանցիսկոս պապի գահակալման արարողությանը’