‘Կանադան դադարեցրել է ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ’

866

Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը տեղեկացրել է, որ կարգադրել է դադարեցնել նախատեսված բոլոր երկկողմ շփումները ռուսաստանյան զինված ուժերի հետ: «Մենք խորը մտահոգությամբ շարունակում ենք հետևել Ուկրաինայում ծավալվող դեպքերին և համապատասխանաբար կվերանայենք մեր հարաբերությունները նախագահ Պուտինի կառավարության հետ»,- հայտարարել է Կանադայի վարչապետը:

Հանդես գալով Համայնքների պալատում՝ Հարփերը զուգահեռներ է տարել Ռուսաստանի և նացիստական Գերմանիայի միջև, փոխանցել է France-Presse գործակալությունը:

Ավելի վաղ Մոսկվայի հետ առևտրային և ռազմական համագործակցությունը կասեցրել էր ԱՄՆ-ը: Փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘Գյումրիում թունավորվել են ընտանիքի երեք անդամները’
Հաջորդ հոդվածը‘ՌԴ-ն մտադիր է պետական սահմանների պահպանության շուրջ համաձայնագիր կնքել ԱՊՀ երկրների հետ’