Կանադան կանչել է ՉԺՀ դեսպանին և սպառնացել արտաքսել դիվանագետներին

272

Կանադան կանչել է Օտտավայում Չինաստանի դեսպանին և չի բացառել չինացի դիվանագետների արտաքսումն այն հրապարակումներից հետո, թե չինական հատուկ ծառայությունները տեղեկություններ են հավաքել Պեկինին քննադատած կանադացի պատգամավորի հարազատների վերաբերյալ։

Կանադայի անվտանգության և հետախուզության ծառայությունը (CSIS) կարծում է, որ Չինաստանը փորձել է ճնշում գործադրել ընդդիմադիր Պահպանողական կուսակցությունից պատգամավոր Մայքլ Չոնգի նկատմամբ, որը Պեկինին քննադատել է մարդու իրավունքների խախտումների համար։

Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին իր տեղակալին պատվիրել է, որ նա Չինաստանի դեսպան Ցուն Պեյին բացատրի, որ Օտտավան չի հանդուրժի Չինաստանի միջամտությունն իր ներքին գործերին։

«Սա բացարձակապես անընդունելի բան է,- հայտարարել է Ժոլին։- Բոլոր տարբերակները, այդ թվում՝ դիվանագետների արտաքսումը, մնում են օրակարգում, քանի դեռ մենք քննարկում ենք նման վարքագծի հետևանքները»։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՈւկրաինան խոստովանել է, որ խոցել է սեփական անօդաչուն
Հաջորդ հոդվածըՍուդանում հրադադարը խափանվել է