‘Կանադան սահմանափակել է ուկրաինացի պաշտոնյաների մուտքն իր երկիր’

894

Կանադայի կառավարությունը հունվարի 28-ին սահմանափակումներ է մտցրել ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյաների մուտքի նկատմամբ: Ինչպես հաղորդել է CBC News հեռուստաալիքը՝ հղում անելով ներգաղթի հարցերով նախարար Քրիս Ալեքսանդրի հայտարարությանը, նոր պատժամիջոցն ուժի մեջ է մտել անմիջապես: Կանադական իշխանություններն այդ որոշումը բացատրել են «ուկրաինական իշխող վերնախավի» «ցավալի» գործողություններով՝ երկրում բազմամարդ բողոքի ակցիաների ֆոնին: «Կանադան նախկինի պես աջակցում է ուկրաինացի ժողովրդին, որը հերոսաբար հանդես է գալիս ի պաշտպանություն ժողովրդավարության և ազատության»,- հայտարարել է Ալեքսանդրը:

«Մենք կսահմանափակենք մուտքը Կանադա ուկրաինական առանցքային պաշտոնյաների համար, ովքեր պատասխանատու են ընդդիմության ձայները ճնշելու հարցում»,- ընդգծել է նախարարը: Կոնկրետ անձանց անուններ, ում նկատմամբ կիրառվելու են պատժամիջոցները, նախարարը չի հայտնել: Ուկրաինական իշխանություններն առայժմ չեն մեկնաբանել նախարարի հայտարարությունը:

Կանադայի ԱԳ նախարար Ջոն Բրեդն, իր հերթին, ընդգծել է, որ կառավարությունը պատրաստ է, անհրաժեշտության դեպքում, ընդլայնել պատժամիջոցները: Ըստ նրա՝ սահմանափակումներ մտցնելը «կարևոր», սակայն ոչ վերջին քայլն է՝ Կանադայի կողմից «Ուկրաինայի ազատությանն ու բարգավաճմանը նպաստելու հարցում»: Լիբերալ-դեմոկրատական կուսակցության անդամները կառավարությանն առաջարկել են նաև սառեցնել ուկրաինական ակտիվները և արագացնել ուկրաինացի փախստականներին ընդունելու գործընթացը, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Արամ Մանուկյանը հանդիպել է Գրեհամ Ուաթսոնին ‘
Հաջորդ հոդվածը‘Հոնկանգյան «անշարժ գույքի արքայադուստրը» բաց նամակով դիմել է հորը’