‘Կանայք փրկվել են՝ «սուզվելով» իրենց վրա խոյացող գնացքի տակ (վիդեո)’

1114

Ամերիկացի երկու կանայք հրաշքով են ողջ մնացել՝ բառի բուն իմաստով «սուզվելով» իրենց վրա խոյացող գնացքի տակ, գրում է The Independent-ը:

Միջադեպը տեղի է ունեցել երկրի հյուսիսում ՝Բլումինգտոն քաղաքից ոչ հեռու (Ինդիանա նահանգ): Կանայք քայլել են լճի վրայի երկաթուղային կամրջով ու հանկարծ տեսել են, որ ետևից սրընթաց գնացք է մոտենում: Մեքենավարը նկատել է կանանց ու դանդաղեցրել ընթացքը և մի քանի անգամ շչակով ազդանշան է տվել: Սակայն այդ արագությամբ ընթացող գնացքն արգելակելն անհնար էր:

Կանայք փորձում են առաջ վազել, սակայն հասկանում են, որ չեն հասցնի. կամրջի երկարությունը 152,5 մ է, բարձրությունը՝ ավելի քան 24 մ: Ու նրանք արագ պառկում են ռելսերին: Մի վայրկյան անց շարժակազմը սլանում է նրանց վրայով:

Կանայք ոչ մի լուրջ վնասվածք չեն ստացել, և երբ գնացքն անցել է, արագ հեռացել են դեպքի վայրից: Գնացքի մեքենավարը կապվել է ոստիկանության հետ և հաղորդել դեպքի մասին: Կանանց ինքնությունը պարզվել է, նրանց դեմ քրեական գործ է հարուցվել:

Մեքենավարի խցիկում տեղադրված տեսախցիկի տեսագրությունն արդեն հայտնվել է համացանցում: Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘5 կարևոր հարց «Չելսի»-ի վերաբերյալ. Ինչ է մտածել այս ամառ Ժոզե Մոուրինյոն’
Հաջորդ հոդվածը‘Նախկին նախագահ Սաակաշվիլիի գործով հարցաքննվել է առնվազն 100 վկա’