Կանանց Եվրո-2022. Գերմանիան դուրս եկավ եզրափակիչ

375

Ֆուտբոլի կանանց Գերմանիայի հավաքականը նվաճեց Անգլիայում անցկացվող Եվրո-2022-ի եզրափակիչի ուղեգիր։ Գերմանացիները կիսաեզրափակիչում մրցեցին Ֆրանսիայի հավաքականի հետ եւ հաղթեցին 2:1 հաշվով։

Եզրափակիչում Գերմանիայի հավաքականի մրցակիցը կլինի Անգլիան, որը կիսաեզրափակիչում 4:0 հաշվով պարտության էր մատնել Շվեդիայի հավաքականին։

Եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 31-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում։

Նախորդ հոդվածըՊուշկովը հեգնել է Հարիսի հայտարարությունը․ «Նրա ամենահստակ ելույթն էր»
Հաջորդ հոդվածըԼուիս Սուարեսը կվերադառնա «Նասյոնալ»