‘Կանանց Հայաստանի հավաքականն էլ հաղթանակով ավարտեց մրցաշարը ‘

1771

Շախմատի Օլիմպիադայում ավարտվեց նաեւ կանանց մրցաշարը: Վերջին տուրում մեր հավաքականը 2.5:1.5 հաշվով հաղթեց Լեհաստանի հավաքականին, վաստակեց 16 միավոր եւ վերջնահաշվարկի արդյունքում կզբաղեցնի 5-6-րդ տեղը, ինչը բավական լավ ցուցանիշ է:

Մեր աղջիկներից հաղթանակներ տարան Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը։ Լիլիթ Գալոյանը պարտվեց, իսկ Կուրսովան ոչ-ոքի խաղաց:
Ինչ վերաբերում է չեմպիոնի կոչմանը, ապա հավասար միավորներ են վաստակել Ռուսաստանի եւ Չինաստանի հավաքականները, սակայն նախնական հաշվարկներով, չեմպիոն թերեւս կհռչակվի Ռուսաստանը: Երրորդը Ուկրաինան է:

Նախորդ հոդվածը‘Հայաստանի հավաքականը շախմատի օլիմպիադայի եռակի չեմպիոն ‘
Հաջորդ հոդվածը‘Մարդկանց կուտակումներ Արարատ և Մուսալեռ գյուղերի ընտրատեղամասերում (Լրացվում է)’