‘Կանավարո.Վան Գալն անհարգալից է վերաբերվել Սիլեսենին’

1063

Իտալիայի հավաքականի պաշտպան Ֆաբիո Կանավարոն գտնում է, որ Նիդեռլանդների հավաքականի մարզիչ Լուի վան Գալը  սխալ է վարվել՝ Կոստա Ռիկայի ընտրանու հետ խաղում  փոխարինելով դարպասապահին՝ 11 մետրանոց հարվածաշարից առաջ: Նշենք, որ լրացուցիչ ժամանակի ավարտից մի քանի րոպե առաջ դարպասապահ Յասպեր Սիլեսենը լքեց դաշտը և նրա փոխարեն խաղի մեջ  մտավ Թիմ Կրուլը: Հենց Կրուլն էլ դարձավ 11 մետրանոց հարվածաշարի հերոս՝ հետ  մղելով երկու հարված: 

«Հիմա բոլոր գովաբանում են մարզչին, անվանում են նրան կախարդ և ամենակարող: Բայց ինձ այս պատմությունը դուր չի գալիս: Վան Գալը անհարգալից է վերաբերվել դարպասապահի հանդեպ: Հետաքրքիր է, հիմա ո՞ր  դարպաապահը տեղ կգտնի մեկնարկային կազմում: Սիլեսենը հազիվ թե 100 տոկոսանոց վստահություն զգա մարզչի կողմից, իսկ դա կարող է բացասական ազդեցություն ունենալ նրա խաղի վրա», — ասել է Կանավարոն բրազիլական լրատվամիջոցներին:.

 

Նախորդ հոդվածը‘ԱԱ-2014-ը մրցաշարի պատմության մեջ հաճախումների միջին թվով երկրորդ տեղում է ‘
Հաջորդ հոդվածը‘Հայաստանում գրանցվել է 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ’