‘Կանացի անվտանգությունը՝ ըստ ոստիկանության. «ՉԻ»’

1359

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. ՀՀ ոստիկանությունը խորհուրդներ է հրապարակել, թե ինչպես խուսափել սեռական բռնություններից: Կանանց և աղջիկներին, մասնավորապես, խորհուրդ է տրվում գայթակղիչ հագուստներ չկրել, մազերը հավաքած պահել, ձեռքերը չծանրաբեռնել պայուսակներով, առանձնապես չդիմադրել (այլ փորձել համոզել), չլացել, չբղավել և այլն:

«ՉԻ». Մի կողմիցˋ խորհուրդներն, իհարկե, տեղին են, բայց մյուս կողմիցˋ այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե ամեն ինչ արվում է մոլագարների համար հարմարավետ պայմաններ ստեղծելու նպատակով: Չդիմադրել, չբղավել…. Դեռ լավ է, որ խորհուրդ չեն տալիս թուլանալ և հաճույք ստանալ: 

Ի դեպ, նկատեցիք, թե որքան նման է այս ամենը ՀՀԿ հայտարարույթուններինˋ ամեն անգամ, երբ հասարակության մեջ որևէ հարցով բողոքի զանգվածային ալիք է բարձրանում: ՀՀԿ ներկայացուցիչները որպես կանոն, այդ իրավիճակներում կոչ են անում ֆիզիկապես չդիմադրել, աղմուկ չբարձրացնել, փոխարենըˋ «քննարկումներ ծավալել» և այլն: Տեսնես ինչո՞ւ է նմանությունն այսքան ակնհայտ:

Նախորդ հոդվածը‘Յուրի Վարդանյանը հայտարարել է, որ դատավորները վճիռները կայացնում են իրենց վերադասների ցուցումներով. «Ժողովուրդ»’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ը հաստատել է «Աշ-Շաբաբ» խմբավորման առաջնորդի սպանվելու մասին լուրը’