‘Կանդինսկին և նրա այլաբանական եռանկյունին’

1960

Պատմություն կերտում են միլիոնավոր մարդիկ, բայց եզակիներին է հաջողվում այնքան ուժ, տաղանդ և հաջողություն ունենալ, որ կարողանան փոխել նրա սահուն ընթացքը: Վասիլի Կանդինսկին ուներ այս երեք հատկությունները, որոնք անհրաժեշտ են արվեստի պատմության կարևոր դեմքերից մեկը դառնալու համար:

Կանդինսկին դասվում է գեղարվեստի աշխարհի ամենավառ ներկայացուցիչներից մեկը: Նա աբստրակցիոնիզմի հիմնադիրներից է,  ստեղծել է հսկայական թվով կտավներ, հեղինակ է արվեստի մասին մի քանի գրքերի,  հետազոտող է և ազգագրագետ:  Ինչ-որ մեկը նրան խելագար է անվանել, մյուսը` շաման, բայց ո՞վ կարող կասկածել նրա հանճարեղությանը: Կանդինսկին «պայթեցրեց »  գեղարվեստի մասին պատկերացումներն այնպես, ինչպես Միքելանջելոն փոխեց քանդակագործության հանդեպ վերաբերմունքը: 

1910 թ. Վ. Վ. Կանդինսկին այլաբանորեն նկարագրում է մի  ուղղություն, որտեղ առկա են  պիոներ -առաջամարտիկներ, բամաթիվ  ծուլացող հետևորդներ, մրցակցության մեխանիզմներ, դեգրադացիաներ և այլն:

«Մեծ, սուր ծայրերով եռանկյունին`բաժանված շատ սուր, անհամաչափ մասերի,ամենփոքր մասը ուղղված դեպի վեր: Սա հոգևոր կյանքի ճշմարիտ արտացոլումն է:Որքան դեպի ներքև է, այնքան ավելի մեծ, լայն, ծավալուն են դառնում եռանկյունու ենթաբաժինները:  Ինքը եռանկյունին, հազիվ նկատելի, դանդաղորեն շարժվում է առաջ և դեպի վեր, և այնտեղ, որտեղ «այսօր» գտնվում է ամենաբարձր անկյունը, «վաղը» կլինի մյուս մասը, և այդպես շարունակ: Այն, ինչն այսօր հասկանալի է միայն գագաթին, եռանկյունու մնացած մասերի   համար անհասկանալի բարբաջանք է…Վերևի գագաթին երբեմն միայն մեկ մարդ է գտնվում: Նրա ուրախ տեսիլքը հավասարազոր է անչափելի ներքին տխրությանը: Եվ նրանք, ովքեր ամենամոտն են, նրան չեն հասկանում: Նրանք,  վրդովված, այդ մեկին անվանում են խաբեբա կամ խելագար: Այսպես, ժամանակակիցների կողմից հալածված, միայնակ բարձունքում կանգնած էր Բեթհովենը. և, թեև հուշարձանների առկայությանը՝ քանի՞ մարդու է հաջողվել իրականում հասնել այդ բարձունքին: Եռանկյունու բոլոր մասերում կարելի է գտնել արվեստի ներկայացուցիչների: Նրանցից յուրաքանչյուրը, ով կարող է անցնել իր հատվածի սահմանից այն կողմ, իրենից ներքև գտնվող հատվածի համար դառնում է մարգարե և օգնում է, որպեսզի համառ սայլակը շարժվի:  Բայց եթե նա չունի խորաթափանց հայացք կամ դրանից օգտվում է ցածր նպատակների և առիթների համար, կամ ուղղակի փակում է աչքերը, ապա նրան այդ հատվածի բոլոր անդամները հասկանում են  և ամբողջությամբ զգում: Որքան մեծ է այդ հատվածը (այսինքն` միաժամանակ որքան ներքևում է նա գտնվում), այնքան շատ մարդիկ կան, որոնք հասկանում են  արվեստագետի լեզուն: Պարզ է, որ յուրաքանչյուր այդպիսի հատված գիտակցաբար (կամ, ավելի հաճախ՝ անգիտակցաբար) ուզում է իրեն համապատասխանող հոգևոր հացը: Այդ հացը նրան տալիս են եռանկյունու ավելի լայն հատվածում գտնվող արվեստագետները, իսկ վաղը այդ հացին կձգտի նաև մյուս հատվածը:

«Մրցակցությունն» աճում է: Հաջողության վայրի հետապնդումը որսը դարձնում է ավելի տեսանելի

Փոքր խմբերը, որոնք պատահաբար դուրս են սողոսկել նկարիչների և նկարների այդ քաոսից, հիմնավորվում են գրավված տեղերում: Մնացած հանդիսատեսը նայում է և, չհասկանալով, կորցնում է հետաքրքրությունը այդպիսի արվեստի նկատմամբ ու  մեջքով է շրջվում դեպի նա: Չնայած այս բոլոր կուրացումներին, քաոսին և վայրի հետապնդումներին՝ հոգևոր եռանկյունին  իրականում դանդաղ, բայց հաստատակամ առաջ է  գնում:  Անտեսանելի Մովսեսը իջնում է լեռն ի վայր և տեսնում է պարը ոսկե հորթի շուրջ: Բայց իր հետ նա նոր իմաստնություն է բերում: Ամբոխների համար անսպասելի է նրա խոսքը, առաջինն արվեստագետն է լսում: Սկզբում անգիտակցաբար, իր համար աննկատելիորեն հետևում է կանչին: Արդեն իսկ «ինչպես» հարցի մեջ է թաքնված ապաքինման սերմը: Եթե այդ «ինչպես» -ը  ընդհանուր առմամբ մնում է անպտուղ, ապա «այլի»  մեջ է  այն, ինչ դեռ այսօր էլ անհատականություն ենք կոչում: Առկա է հնարավորությունը առարկաների մեջ տեսնելու  ոչ միայն նյութականը, այլև՝ ինչ նվազ մարմնական է, քան ռեալիստական ժամանակահատվածի առարկան: Այն փորձում էին վերարտադրել այնպիսին, ինչպիսին կա, առանց երևակայության: Եթե այդ «ինչպեսը» ներառում է արվեստագետի հոգու հույզը և առավել նուրբ ապրումները, ապա արվեստն արդեն իսկ կանգնած է այն ճանապարհի շեմին, ուր հետագայում անպայման կվերագտնի կորցրած «ինչը»: Եվ սա արդեն սկսվող հոգևոր արթնացման հոգևոր հացը կդառնա: Այդ «ինչը» այլևս նախորդ ժամանակաշրջանների «ինչը» չի լինի: Այլ գեղարվեստական բովանդակություն, արվեստի շունչ կդառնա, առանց որի մարմինը («ինչպես»-ը) երբեք չի կարող լիարժեք առողջ կյանք ունենալ, Ճիշտ այնպես, ինչպես որ  առանձին մարդը կամ ժողովուրդը: Այդ «ինչը» այն բովանդակությունն է, որն իր մեջ կարող է ներառել միայն արվեստը, և որ միայն արվեստը կարող է պարզ արտահայտել իրեն հատուկ միջոցներով:

Նախորդ հոդվածը‘Հայաստանի 28 համայնքում ղեկավար են «ընտրվել» ՀՀԿ-ականներ’
Հաջորդ հոդվածը‘Փայեթ. ԱՄՆ-ը չի ճանաչի Ղրիմի հանրաքվեի արդյունքները’